np.

Garabed.

• . ի-ա հլ» «ռահահորդ, առաջ-նորդ, առաջից գնալով ճանապարհ բաց ա-նոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. բ. 9 (յատկապէս թագաւորների և կամ թագաւորական շքա-խմբի առաջնորդի համար ասուած). որից կարապետել Ոսկ. մ. ա. 10. Սեբեր. Եւս. քր. կարապետութիւն Յհ. կթ. Կանոն. կարապե-տական Մամբր. Գնձ. կարապետային Նար. նախակարապետ (նոր բառ)։

• ՆՀԲ լծ. կառապետ կամ կարաւանա-պետ։ Lag. Beitr. baktr. Lex. 41, 26 դնում է իբր հպրս. *kārapati-«գործա-պետ» (kar «գործել» և pati «պետ» բա-ռերից բարդուած)։ Տէրվ. Altarm. 14 և Նախալ. 69 իբր կառապետ՝ հանում է կառք բառից։ Հիւնքն. յն. χαρυβδίζω. «մխել ի ջուր, մխրճել», բային է կցում, իբր թէ կարապետ բառի բուն նշանա-կութիւնը լինէր «մկրտիչ»։ Մէնէվիշեան ՀԱ 1896 ապրիլ (կողի վրայ) պհլ. ka-rapati։ Հիւբշ. 166 մերժում է համեմա-տել վերջինիս հետ, որ Lagarde-ի են-թադրութիւնն է։ Jensen, Hitt. u. Ar-men. էջ 122 դնում է հաթեան ինչ-որ grəbətwsə ձևի դէմ։ Մառ ЗВО 1924, 192 վրաց. tar-maϑ, սվան. ger-beϑ «Աստուած» բառերի հետ։

• ԳՒՌ.-Պահուած է միայն իբր յատուկ ա-նուն՝ Կարապետ, Կարօ, Կարպիս, Կրպէ, Կրպօ ձևերով. որից կարապետիկ Մշ. «Եփ-րատից դուրս եկող մի ձուկ, որ և տաշեղ է կոչւում»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կարապետ (ի)

Կարապետեմ (եցի)

Կարապետութիւն (ութեան)

Voir tout